Առաջիկայում Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան, հետո միայն` Հայաստան

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան։

Կղավելաշվիլիի ծրագրած այցերի մասին տեղեկություն է հրապարակել նրա միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան։ Այցը Ադրբեջան կկայանա ապրիլի 14-15-ին, իսկ Հայաստան՝ ամսվա վերջին․ ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն։

Նշենք, որ այս երկու երկրներ այցելել է նաև «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` 2024 թվականի ընտրություններից հետո։ Մարտի 20-ին ևս նա այցելել է Երևան և ներկա է եղել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը։

Հիշեցնենք. Հայաստանը և Ադրբեջանը պատկանում են այն մի քանի երկրների թվին, որոնք շնորհավորել էին Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրվելու կապակցությամբ։