Մայր թանգարանի շենքի վրա այսուհետ մշտապես տեղադրված կլինեն պետության խորհրդանշանները

Այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության խորհրդանշանները։

Տեղի է ունեցել Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի երկու ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների լուսավորման արարողությունը: