Հունգարիայի առաջնորդը լրջագույն խնդիրներ է ստեղծում ՄՔԴ-ի համար
Ըստ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ դեռևս 2024 թ. նոյեմբերին կայացրած որոշման՝ կառույցի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պետք է ձերբակալեր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Գազայում իրականացրած ցեղասպանային գործողությունների համար։
Նեթանյահուն պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ, և Հունգարիան պետք է ձերբակալեր նրան, ինչը, բնականաբար, տեղի չունեցավ։ Եվ որն է կարևոր, որ նման վարքագիծը կարող է դառնալ նախադեպային։
Փաստացի, ԵՄ գրեթե բոլոր սկզբունքային դիրքորոշումները խարխլող Հունգարիայի առաջնորդը, ըստ էության, լրջագույն խնդիրներ է ստեղծում նաև այս կարևոր միջազգային կառույցի գործունեության համար, որի դերակատարման հետ կապված որոշակի ծրագրեր ուներ նաև Հայաստանը…
Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

