Հայաստան ապրանքների ներմուծումը կհեշտացվի

ԵՄ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կհեշտացվի։ Այս մասին որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Որոշման համաձայն՝ այդ երկրների արտադրանքը կազատվի ԵԱՏՄ չափանիշներով սերտիֆիկացումից, եթե առկա են Հայաստանում և ԵԱՏՄ-ում թույլատրելի վնասակար նյութերի մակարդակին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը:

Վերահսկիչ մարմինները կսահմանափակվեն ներկայացված փաստաթղթերի ստուգմամբ։ Նմանատիպ կարգը կտարածվի նաև այլ երկրների արտադրանքի վրա, եթե դրանք սերտիֆիկացվել են լաբորատորիաների հավատարմագրման համագործակցության միջազգային համաձայնագրի (ILAC) շրջանակում հավատարմագրված լաբորատորիաներում: