Եթե Ամերիկան սխալ թույլ տա, Իրանը կգնա դեպի միջուկային զենք․ Հեղափոխության առաջնորդի խորհրդական

Pars Today

Գերագույն առաջնորդի ավագ խորհրդականն ասել է. «Եթե Ամերիկան ​​սխալ թույլ տա, հանրային ճնշման ներքո, Իրանն ստիպված կլինի գնալ միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ:

Վերջին օրերին իր թշնամական ու փառամոլ մոտեցմանը համահունչ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին, սպառնալիքներ, որոնք արժանացել են տարբեր արձագանքների»։

Այս կապակցությամբ, ըստ Pars Today-ի, Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին երկուշաբթի երեկոյան Իրանի հեռուստատեսության լրատվական զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական գործողությունն անհետևանք չէ՝ ասելով. -Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվան միջուկային զենք չունենալն է. Բայց եթե ​​ԱՄՆ-ը կամ Իսրայելը ռմբակոծեն Իրանը միջուկային զենքի պատրվակով, Իրանը ստիպված կլինի գնալ ատոմային ռումբեր արտադրելու ուղղությամբ։

Իրանի Նպատակահարմարության խորհրդի անդամը, մատնանշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը ռմբակոծմամբ չի ոչնչացվի, հավելեց. -Իրանի միջուկային տեխնոլոգիան այնպես է ծրագրավորված, որ եթե անգամ ռմբակոծվի, նույնիսկ աշխատանքը չի հետաձգվի։

Իրանի մասին Թրամփի վերջին հայտարարությունների վերաբերյալ Լարիջանին ասել է․ «Քաղաքական գործիչների մեծ մասը Թրամփի խոսքերը համարում է ճոռոմաբանություն. աշխարհում Թրամփի պահվածքը խնդրահարույց է դարձել. նա սպառնաց Ռուսաստանին ու Կանադային, բայց էական ոչինչ տեղի չունեցավ»։

Նշելով, որ ԱՄՆ-ը շատ հեշտ խախտել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները՝ Իսլամական հեղափոխության առաջնորդնի խորհրդականն ասել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդը ՀԳՀԾ-ն լավ համաձայնագիր չի համարել, քանի որ ԱՄՆ նախագահը հեշտությամբ խախտել է համաձայնագրի պարտավորությունները, իսկ Իրանը կատարել է իր հանձնառությունները»։

Իրանի Նպատակահարմարության խորհրդի անդամը հավաստիացրել է. «Անուղղակի բանակցությունները մյուս կողմի պահանջներն ու առավելությունները հասկանալու համար են»:

Լարիջանին ասել է. «Իրանը գերազանց դիրք է զբաղեցնում մեծ տերությունների մեջ, և արևմտյան երկրների մեծ մասը ցանկանում է ուղղակի հարաբերություններ ունենալ Իրանի հետ, սակայն ԱՄՆ-ի ճնշման պատճառով նրանք վերջնական դիրքորոշում չունեն»։

Նշելով, որ Իսրայելն առանց Ամերիկայի չի կարող տարածաշրջանում իրագործել իր նպատակները, Իրանի Նպատակահարմարության խորհրդի անդամը նաև հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմը հրադադարի հարցում լիովին գործիքային մոտեցում է ցուցաբերում։ Բոլոր երկրները գիտեն, որ այդ զինադադարները չեն հարգվում Իսրայելի կողմից»։

Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Իսրայելի հարձակումներից փրկվելու լուծումը համարեց պայքարը և դատապարտեց Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումները՝ ասելով. «Եթե ամերիկացիները խելք ունենան, չեն պատերազմի Եմենի դեմ»։