Ապրիլի 1-ին՝ ո’չ ապրիլմեկյան հումոր կամ Նիկոլի հանճարեղ կոմբինացիան
Զարմացած եմ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների շուրջ այսքան մեծ աղմուկից, ցավում եմ, որ չկա առկա իրավիճակի որևէ սթափ վերլուծություն։ Էյֆորիան անհասկանալի է՝ ՔՊ-ի պարտության ու ընդդիմության հաղթանակի մասին։
Ես չեմ հասկանում՝ այդ ո՞ր ընդդիմության հաղթանակի մասին է խոսքը, նրանց ովքեր 2018 թվականին իրար հերթ չէին տալիս Սերժին մերժելու և Նիկոլ բերելու հարցո՞ւմ, թե՞ ես ինչ-որ բան չեմ հասկանում։ Չգիտեմ՝ ով է հաղթել, ով պարտվել, բայց այս ամենը ձեռնտու է միայն Նիկոլին, այ նա’ իսկապես հաղթել է, իսկ թե ինչո՞ւ՝ վաղը կպարզաբանեմ։
Գառնիկ Իսագուլյանի ֆեյսբուքյան էջից

