Դատարանը Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման
Փարիզի դատարանը Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման և 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու արգելք։ Դատարանի վճռի մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
«Դատարանը տիկին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, երկուսը կարող են կրճատվել: Նրան հինգ տարով կարգելվի առաջադրվել պետական պաշտոններում»,-ասել է դատավոր Բենեդիկտ դը Պերտուան։
Լը Պենը բանտ չի նստի և պատիժը կրելու է տանը՝ էլեկտրոնային թևնոցով։ Նա նաև պարտավորվել է վճարել 100 հազար եվրո տուգանք։
Քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու մեջ։ Բացի այդ, «Ազգային միավորում» կուսակցության ութ պատգամավոր նույնպես դատապարտվել են, իսկ 12-ը մեղավոր են ճանաչվել տեղեկությունը թաքցնելու համար։ Նրանք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունը:

