«Վերելք». Ո՞Վ ԲԵՐԵՑ, Ո՞Վ ԲԵՐԵՑ` ԴՈ՛Ւ ԲԵՐԵՑԻՐ, ՀԵՆՑ ԴՈ՛Ւ (տեսանյութ)

Լրանում է 2018-ին տեղի ունեցած իրադարձության յոթերորդ տարին, ու հանկարծ օրակարգային դարձավ «Ո՞վ բերեց» հարցը։

Ինչո՞ւ մինչ այդ դա առաջնային չէր։ Որովհետև ընդդիմադիրները իշխանափոխության հույս ունեին։
Եվ «Ո՞վ բերեց»-ը օրակարգային դարձնելը ինչ-որ տեղ անճարության հայտանիշ է,

իրականությունից փախչելու ձև։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակ  Արծրուն Պեպանյանը ներկայացնում է «Ո՞վ բերեց»-ի վերաբերյալ իր մտորումները, տեսակետ հայտնելով, որ այն, ինչ եղավ՝ լինելու էր, չէր կարող չլիներ, քանի որ մեր ուժն ու խելքը բավարար չէին կասեցնելու համար հզոր ուժերի մշակած ծրագրի իրականացումը։
Ի՞նչ ուժերի մասին է խոսքը և ի՞նչ կարող են անել ազգակիրները ստեղծված իրավիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում