ՔՊ-ն միայնակ չի կարող ընտրել քաղաքապետ. «Եվրադաշինքը» չի հաղթահարում անցողիկ շեմը. Վահե Սարգսյան

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«55% քվեաթերթիկներն ամփոփելուց հետո Գյումրիում պատկերը հետևյալն է.

1. «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան — 34,9%
2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Վարդան Ղուկասյան – 22,1%
3. «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան — 3,8 %
4. «Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան — 6,5%
5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան – 1,3%
6. «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան — 4,5%
7. «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 3,5%
8. «Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան — 14,8%
9. «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 8,3%

ՔՊ֊ն միայնակ չի կարող ընտրել քաղաքապետ։
Իր կցորդ «Եվրադաշինքը» չի հաղթահարում անցողիկ շեմը։

Առաջատար ընդդիմադիր թեկնածուն Վարդան Ղուկասյանն է։ Մյուս երեք ընդդիմադիր թեկնածուները ևս ունեն բարձր քվեներ։

Հ.գ. Քիչ առաջ հոսանքազրկվել է ամբողջ Գյումրին»։