Տիգրան Խաչատրյանը 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել․ որոշումը կբողոքարկվի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Վահագն Քեշիշյանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, և հույսեր ունեն, որ օբյեկտիվ դատական նիստ տեղի կունենա․ «Ի սկզբանե ասել ենք, որ մեղադրանքը չի համապատասխանում գործով հետազոտված ապացույցներին, այսինքն՝ իրականությանը։ Անթույլատրելի, անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների հիման վրա է եղել դատական ակտը»։

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող՝՛՛ТОЗ՛՛տեսակի հրացաններից, «Марголин» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման,որսորդական-սպորտային 56մմ/56*155/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ և քննությամբ դեռևս չպարզված համապատասխան ակոսափող հրազեն,որը 2023թհունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։

Բացի այդ, Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ 2023թհունիսի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել, անվադողերի վաճառքով զբաղվող Ա Բաղդասարյանի հետ, ապա նույն օրը՝ժամը 20։22-ին,նշված հարցով իրեն զանգահարած ԱԲաղդասարյանի եղբորորդու՝ Նարեկ Բ-ի կողմից իրեն ՛«Տիկո» անվամբ դիմելու հարցի շուրջ վիճել է նրա հետ։