ԿԸՀ-ն ներկայացրել է, թե Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար որն է համարվում անձը հաստատող փաստաթուղթ

Մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝

– նույնականացման քարտը,

– կենսաչափական անձնագիրը,

– ոչ կենսաչափական անձնագիրը,

– անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,

օտարերկրյա քաղաքացիների համար`

– Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,

– մշտական կացության քարտը,

– Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

– Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,

քաղաքացիություն չունեցող անձանց համար`

– Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,

– ժամանակավոր կացության քարտը,

– մշտական կացության քարտը,

– Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

փախստական ճանաչված անձանց համար`

– կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: