Արա Աբրահամյանին թույլատրեցին մուտք գործել Հայաստան. Մելիքյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանում 5 ժամից ավել պահելուց հետո թույլատրեցին մուտք գործել Հայաստան: Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: