Իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում»,-ահազանգում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,- գրում է իրավապաշտպանը։

