Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 9

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

 

Սկիզբը՝ այստեղ

Ավելի վաղ գրել էինք  Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկու՝ Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու պլանի մասին: Հայտնի ցեղի ներկայացուցիչ, սատանայապաշտ ջհուդամասոնների, գլոբալիստների խամաճիկ կամակատար Զելենսկին պատրաստ է գնալ նույնիսկ այդ քայլին՝ միայն թե չկորցնի իր պաշտոնը ու չկանգնի քրեական պատասխանատվության առաջ կամ պաշտոնը կորցնելուց հետո շանսատակ չլինի…

Պատրաստ է գնալ հիշյալ քայլին նաև իր տերերից համապատասխան հրամանը ստանալու դեպքում: Երբեմն անգամ այն տպավորությունը կարելի է ստանալ, թե այդ հրամանը կարծես արդեն ստացել է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու մարմաջով տառապող Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերից, ԵՄ- ից, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից… Այլ խնդիր է, թե նրանց կհաջողվի՞ հասնել իրենց նպատակին…

Մի ամբողջ հոդվածաշարով  արդեն հիմնավորել ենք, որ զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով: Առկա զարգացումները, բոլորովին թարմ իրադարձություններն ու դրանց կապակցությամբ արված հայտարարությունները հաստատում են հեղինակիս վերոնշյալ տեսակետը:

Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, Ura.ru- ի փոխանցմամբ , Զելենսկուն մեղադրել է խաղաղ պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու մեջ:

«Զելենսկին փաստորեն սաբոտաժի է ենթարկել զինադադարի երկու հիմնական պայմանավորվածությունները,- հայտարարել է Շերեմետը։- Խոսքը էներգետիկ օբյեկտներին հարվածներից փոխադարձ հրաժարվելու և Սև ծովի ջրատարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին է։ Զելենսկին միայն նմանակում է հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումը»:

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ- ի ներկայացուցիչների հետ բանակցություններում տրված խոսքը պահում է, սակայն եթե Կիևի վարչակարգը խելքի չգա, ՌԴ- ն իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահում։

Ավելի վաղ նույն դիրքորոշմամբ էր հանդես եկել նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այլ Ուկրաինա» շարժման ներկայացուցիչ Վիկտոր Մեդվեդչուկը նույնպես անվստահություն էր հայտնել Զելենսկու գործողությունների նկատմամբ՝ պնդելով, որ Ուկրաինայի առաջնորդը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել միջազգային հարաբերությունները և Ռուսաստանին և ԱՄՆ- ին ընդհարել իրար՝ չնայած զինադադարի պաշտոնական համաձայնությանը:

Ինչպես տեղեկացրել է «Аргументы и факты»ին, ըստ Շերեմետի, Զելենսկին իր գործողություններով վարկաբեկում է ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա հավաստմամբ, Զելենսկու հարձակումները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների վրա խաթարում են ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությունը՝ նրան ներկայացնելով բացասական լույսի ներքո: Ավելի վաղ Շերեմետը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա իրեն մոլորության մեջ գցել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան