Հույները դիմել են Թրամփին Թուրքիայի դեմ հանդես գալու պահանջով
Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Նամակն ուղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը:
Միջանկյալ նշենք, որ կողմերը քննարկել էին Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ աշխատանքներ սկսելու, «S-400»-ի և Թուրքիային «F-35» կործանիչների ծրագիր վերադարձի հարցերը։
Նամակը ներառում է հետևյալ երեք պահանջները, որտեղ նշվում է, որ «մենք պահանջում ենք դա ձեզնից»։
– Մեր պահանջն է, որպեսզի դուք կտրականապես դեմ լինեք ցանկացած քայլի, որը թույլ կտա Թուրքիային կրկին միանալ «F-35» կործանիչների ծրագրին։
– Մեր պահանջն է, որ դուք շարունակեք խթանել, որպեսզի Թուրքիան վերացնի S-400 համակարգը։
– Մեր պահանջն է, որ դուք դեմ լինեք Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները վերացմանը։

