Խուզարկություն են իրականացնում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում (տեսանյութ)

Քրեական ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ, տեղեկացնում է Դերենիկ Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում։

Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ է հետաքրքրում ոստիկաններին, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք․ որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է։