Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը
Հայաստանի Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները («Հայաստան» և «Պատիվ ունեմ) որոշել են չմասնակցել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը:
Նրանք, սակայն, կմասնակցեն ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանն այս երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տա:

