ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը

ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց։ Օրինագծի քվեարկությանը 64 ձայնով կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Նախագծում նշվում է, որ Հայաստանը այսպիսով «արտահայտում է հայ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր»։

Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը։

«Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը հանել են, խմբագրել են այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և  իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին  անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցության հայտ։

«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա։