Հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները՝ մեկ հարթակում
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի, Ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկում է խոշոր նախագիծ, որի նպատակն է ստեղծել ամբողջական տեղեկատվական շտեմարան, որը կներառի Հայաստանի և Արցախի տարածքներում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները, հուշահամալիրները և հաղթանակի խորհրդանիշները:
«Այս շտեմարանը կներառի Հայաստանի և Արցախի տարածքներում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները, հուշահամալիրները և հաղթանակի խորհրդանիշները:
Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև հրատարակել համապատասխան գիրք-ալբոմներ: Այս նախագծի մաս է կազմում արդեն պատրաստվող գիրք-ալբոմը, որը հեղինակել են Հովիկ Ավանեսովը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արմինե Հայրապետյանը։
Հարգելի’ հայրենակիցներ, եթե ձեր տրամադրության տակ կան համապատասխան լուսանկարներ կամ տեղեկատվություն, խնդրում ենք դրանք ուղարկել hovikavanesow@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջին` https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands ։
Խնդրում ենք նշել՝
-Հուշարձանի գտնվելու վայրը (նշելով մարզը կամ շրջանը),
-Քանդակագործի և ճարտարապետի անունը (եթե հայտնի է),
-Տեղադրման տարեթիվը,
-Լուսանկարի հեղինակի անունը:
Նախագծին աջակցած բոլոր անձանց անունները կնշվեն որպես աջակիցներ:
Կանխավ շնորհակալություն` ձեր աջակցության համար», – գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը: