Կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար․ իմ կյանքում հենց այդպիսին էր Անդրանիկ Մարգարյանը

18 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը:

Կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային:

Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:

Իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը:

Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Վարչապետ։

Արմեն Աշոտյան