Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութի ապստամբներ) հաղորդել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավի, Կարմիր ծովում մի քանի ռազմանավերի և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա: Այս մասին հայտնում է РБК-ն։
Նշվում է, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը հարձակման է ենթարկվել երկու բալիստիկ հրթիռներով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

