ԱՄՆ-ն և Ուկրաինան հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիր են կնքել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Ուկրաինան հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիր են կնքել, որը շուտով կստորագրվի, ասել է Թրամփը

«Այս պահին մենք խոսում ենք տարածքների և էլեկտրակայանների սեփականության մասին»,- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Կողմերրի պայմանավորվածությունների բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում մարտի 24-ին խորհրդակցություններ են անցկացվում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Հիմնական թեման է էներգետիկ օբյեկտների շուրջ 30-օրյա հրադադարի իրականացումը։