ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը ընդգրկվեց ԱԺ քառօրյայում

ԵՄ ինտեգրացիայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին օրինագիծը ԱԺ քառօրյա նիստեր ընդգրկելու մասին որոշմանը։ Սա նշանակում է, որ այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա երեքշաբթի մեկնարկող քառօրյայի ընթացքում։

Հիշեցնենք, որ նախկին քառօրյայից օրինագիծը դուրս էր մնացել, ինչպես նշում էին ՔՊ-ականները՝ տեխինկական պատճառներով։