«Վերելք». Մեծ Թուրանը և Հայաստանը․ հյուրեր՝ Վիտալի Ալեքսանդրյան, Տիգրան Զարիկյան (տեսանյութ)
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամներ Վիտալի Ալեքսանդրյանը և Տիգրան Զարիկյանը ներկայացնում են տարածաշրջանային խնդիրները և անհրաժեշտ անելիքները։ Նրանց կարծիքով մեր տարածաշրջանը պատմականորեն հանդիսանում է աշխարհի ամենազգայուն տարածաշրջաններից մեկը, որտեղ բախվում են տարբեր գերտերությունների/կայսրությունների շահերը։ Հիմնական վտանգներից է այն, որ Թուրքիայի կողմից առաջ է տարվում «Մեծ Թուրան» ռազմավարական նախագիծը, որի կարևորագույն թիրախներից է Հայաստանի ոչնչացումը։ Այս նախագիծը, ունենալով անգլոսաքսոնական աշխարհի աջակցությունը, ուղղված է Եվրասիայի գրեթե բոլոր ազդեցիկ պետությունների և ուժերի դեմ, այդ թվում՝ Ռուսաստան, Իրան, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Արաբական աշխարհ:
Մյուս կողմից, սրվում են Իրան-ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները՝ ստեղծելով այս տարածաշրջանում անկայուն վիճակ և գեներացնելով նաև մեզ համար նոր վտանգներ։ Սա բերում է նրան, որ Իրանի համար ՌԴ հետ սերտ համագործակցությունը, որտեղ լոգիստիկ առումով կապող օղակներից մեկն է ՀՀ-ն, կենսական նշանակություն է ունենում։
Այս պատկերը ցույց է տալիս, որ կործանարար է այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը կեղծ խաղաղության շղարշի ներքո, որի հետևանքով վատթարանում են հարաբերությունները բնական դաշնակիցների հետ՝ բացելով Հայաստանի դռները «Մեծ Թուրան»-ի առջև։
Համաձայն «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի, մեր Երկիրը պետք է գնա սուբյեկտայնության վերականգման ու ամրապնդման ճանապարհով և վարի սեփական շահերից բխող պրոակտիվ արտաքին քաղաքականություն հետևյալ հիմնական ուղղություններով՝
– նախաձեռնողական արտաքին քաղաքականության ավանդույթների ձևավորում․
– կայուն ձևաչափով հարաբերությունների վերականգնում ու ամրապնդում մեր բնական դաշնակիցների, այդ թվում՝ ՌԴ և Իրանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում