Դառը սնունդը դանդաղեցնում է բջիջների ծերացումը և իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը

Դառն ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները և դիաբետը, ինչպես նաև շատ այլ հիվանդություններ։ Միևնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից և անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։

Նոր հետազոտությունը, որին մասնակցել են Չինաստանի Լոհեի մասնագիտական ​​սննդի ճարտարագիտության համալսարանի մասնագետները, ուսումնասիրել են, թե ինչպես և ինչ մեխանիզմներով են դառը նյութերն ազդում մարդու առողջության վրա, գրել է Planet Today-ը։ Արդյունքները հրապարակվել են Foods ամսագրում։

Այդպիսի դառը նյութեր են հիմնականում ալկալոիդները, պոլիֆենոլները, տերպենոիդները և ամինաթթուները, որոնք հանդիպում են, օրինակ, բնական մթերքներում՝ հնդկաձավարում, դառը դդումում, խատուտիկում, հատիկեղենում, ընկույզներում և սուրճում:

Բնական դառը մթերքների օգտագործումը նպաստում է առողջությանը և, ըստ ընթացիկ հետազոտության, կարող է օգնել կանխել, օրինակ, հիպերլիպիդեմիան, արյան բարձր ճնշումը և հիպերգլիկեմիան:

Դառը մթերքները նաև ճնշում են բորբոքումները, ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ և հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։

Բացի այդ, ապացուցվել է, որ դառը նյութերը հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալների պատճառած վնասներից: Մասնագետների կարծիքով՝ դրանք նաև դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը և կարող են օգնել կանխել սիրտ-անոթային հիվանդությունները և դիաբետը։ Ոչ պակաս կարևոր է նաև նրանց նեյրոպաշտպանիչ հատկությունները:

Դիաբետի դեպքում առողջության համար դառը նյութերի օգտակարության մասին նշվել է նաև Դիաբետի դեմ պայքարի գերմանական կազմակերպության մասնագիտացված հոդվածում։

Բացի մարսողական ազդեցությունից (այսինքն՝ մեծացնելով ստամոքսաթթվի և լեղու արտադրությունը, ինչպես նաև բարելավել ճարպերի յուրացումը), առանձնանում է քաղցի և քաղցրավենիքի հանդեպ հակումների նվազումը, ինչը շատ օգտակար է դիաբետի և ճարպակալման դեպքում։ Մասնավորապես, դառը դդմի օգտագործումը կարող է նվազեցնել նախադիաբետով հիվանդ մարդկանց մեջ գլյուկոզայի մակարդակը:

Կարելի է եզրակացնել, որ սննդի մեջ դառը բնական մթերքների մշտական օգտագործումը կարող է չափազանց դրական ազդեցություն ունենալ առողջության ընդհանուր վիճակի վրա և կանխել տարբեր հիվանդություններ։ Ուստի դառը համին վարժվելը օգտակար է։