Ես ամբողջ կյանքում կաշխատեմ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ինձ ստիպել են ապրել կյանքիս այս շրջանը. Ստամբուլի քաղաքապետը խոստանում է վրեժ լուծել
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն խոստանում է վրեժ լուծել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Ես հանցագործություն չեմ կատարել: Ես կտրականապես հերքում եմ մեղադրանքները։ Սա զրպարտություն է և հանցագործություն իմ դեմ։ Սրանում ոչ մի տրամաբանություն, օրինականություն, հավատ չկա»,- ասել է նա:
«Ես ամբողջ կյանքում կաշխատեմ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ինձ ստիպել են ապրել կյանքիս այս շրջանը»,- ասել է թուրք ընդդիմության առաջնորդը։

