Քաղաքակրթության գողերը հիմա մտածում են իրանական և Արիական Նովրուզը գողանալու մասին
Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին գրում է.
«Էրդողան. «Թուրքիան թյուրքական ժողովուրդների միացյալ տարածքների գագաթնաժողովում կառաջարկի Նորվուզը հայտարարել թյուրք ժողովուրդների ընդհանուր ազգային տոն։
Մենք Նավրուզը տոնելու ենք ամբողջ թյուրքական աշխարհի հետ»:
«Նավրուզի տոնը, որը նշվում է մարտի 21-ին, կդառնա ընդհանուր հիշատակի օր և տոն ողջ թյուրքական աշխարհի համար՝ ամրապնդելով ժողովուրդների միասնությունը, համերաշխությունը և համախմբվածությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Նավրուզն այժմ կնշվի Թյուրքական պետությունների կազմակերպության հովանու ներքո»:
Քաղաքակրթության գողերը հիմա մտածում են իրանական և Արիական Նովրուզը գողանալու մասին։ Այն օրը, երբ թյուրքական ցեղերը թալանեցին ու բարբարոսեցին Մոնղոլիայի հողերը, իրանցիները Քրդստանից ու Ատրպատականից մինչև Սիստան և Խորասան նշում էին Նովրուզը»:

