Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն է քողարկել բուն լուրը` «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը․ Փաշինյան

Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն է քողարկել բուն լուրը` խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, կարծում է ՀՀ վարչապետը։

«Առավել ևս հիմա էսկալացիայի հիմք չկա, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը»,–Առաջին ալիքի եթերում ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Ալիևը երբեք ՀՀ տարածքային ամբողջականության մասին թվային արտահայտությամբ չի խոսել։

Նշենք, որ Ադրբեջանը վերջին մեկ շաբաթում պարբերեբար կրակոցների մասին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն հերքում է։