Հրաչյա Զաքոյանը ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ մարտի 19-ին կայացած նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի նախապես հայտարարած բաց մրցույթը՝ ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար։ Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
Քվեարկությանը մասնակցել են ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի բոլոր 20 անդամները։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Բոլորին դեմ եմ» – 1,
«Կողմ եմ» Հրաչյա Զաքոյանին – 19։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։

