Ըստ ադրբեջանական հաղորդագրությունների՝ հանձնարարություն է իջեցված սահմանին իրականացնել բուֆերային գոտիների ականազերծում

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում վերջին օրերին հաղորդագրություններ են հայտնվում, թե բանակային ստորաբաժանումներին հանձնարարություն է իջեցված հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում իրականացնել այսպես կոչված բուֆերային գոտիների ականազերծում: Հատկանշական է, որ նմանատիպ բովանդակությամբ գրառումները բառի ուղղակի իմաստով վայրկյաններ անց ջնջվում են: Ենթադրում եմ, որ մեր իրավասու մարմինները տիրապետում են փաստական տվյալների՝ նշված տեղեկությունների մասով և ըստ անհրաժեշտության ձեռնարկում են կամ պատրաստ են ձեռնարկել հակառակորդի կողմից հնարավոր ռազմական սադրանքների նախապատրաստությունները կանխելու քայլեր:

Քաղաքագետ Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը