Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հայտարարել է, որ Լոնդոնը «ջերմորեն» ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։

«Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ անցնել ստորագրմանը»,-նշել է Լամմին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում։