Պուտինի և Թրամփի զրույցը կտևի այնքան, որքան պետք է. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երեկոյան նախատեսված հեռախոսազրույցը կտևի այնքան, որքան պետք է։ Զրույցի ամրագրված ժամանակ չկա, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ղեկավարները կխոսեն այնքան, որքան անհրաժեշտ կհամարեն»,- նշել է նա։