Էս բարբաջանքը գրողը հավակնում է քաղաքական գործիչ կոչվելու
Լավ, էս բարբաջանքը տարածող տելեգրամ-ալիքի հեղինակը գիտենք, ում կրքոտ երկրպագուներից է․․․
Բայց էս բարբաջանքը գրողը հավակնում է քաղաքական գործիչ կոչվելու․․ Ընդ որում, 2-րդ նախագահի թիմի շրջանակներում։
Ի՞նչ մեղրամիս։ Ինչի՞ց եկաք այսպիսի համոզման։ Ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ի հետ Լևոն Զուրաբյանի եթերների գնալ-չգնալը․․․
Ի՞նչ կապ ունեն այն մարդիկ, ում սա հիշատակում է իր գրառման մեջ․․․
Միմյանց հետ կապ չունեցող բաներն իրար հետ կապելու, գոյություն չունեցող պատճառահետևանքային կապերի մասին գրելու, երևակայության գիրկն ընկնելու տաղանդ ունի սա։
Կամ տաղանդ չի, ուղղակի պիտի հասկանանք, թե սրանք ինչ են ընդունում, որ աչքներին այսպիսի տեսիլքներ են գալիս։
Էլ ոչ մի ռացիոնալ, ճշմարիտ փաստարկ չունեն, հեքիաթներ են հորինում։
Ավելի լավ է, ժողովրդի հետ անկեղծ եղեք ու պատմեք, թե ինչ եռանդով էիք 2018-ին Նիիոլ Փաշինյանին սատարում ինքնամոռաց։ Մենք հո հիշում ենք, մենք հո սքրիններն ունենք։
Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան գրառումը