AzTv հեռուսատաալիքը պնդում է, թե Հայաստանը զինվում է, իբրև թե պատերազմ սկսելու և ռևանշի հասնելու նպատակով

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան չի դադարում Հայաստանին մեղադրել ադրբեջանական բաշիբոզուկների դիրքերն, իբր, գնդակոծելու մեջ։

Ապատեղեկատվական քարոզչական գործողությանն արդեն միացել է նաև այս վարչախմբի պետական AzTv հեռուսատաալիքը, որը հատուկ «ռեպորտաժում» պնդում է, թե Հայաստանը զինվում է, իբրև թե պատերազմ սկսելու և ռևանշի հասնելու նպատակով։

Առնվազն վերջին շրջանում չեմ հիշում նման ինտենսիվությամբ վարվող ապատեղեկատվական փաստացի գրոհ, ինչի իրական պատճառներն առայժմ անհասկանալի են մնում։

 

Վարդան Ոսկանյան