Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին

Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղությանը, կարևոր է չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալված և կեղծ դատավարությունների ենթարկված հայերի մասին:

Դրա մասին սոցցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց»,- ընդգծել է նա։

https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2025-0038_EN.pdf