Մոսկվան չի ցանկանում Ուկրաինայում ժամանակավոր հրադադար, շահագրգռված ենք երկարաժամկետ կարգավորմամբ. Ուշակով

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում և շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ: Այս մասին հայտարարել https://www.interfax.ru/russia/1013436 է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը։

«Մենք կարծում ենք, որ մեր նպատակը երկարաժամկետ խաղաղ կարգավորումն է, մենք դրան ձգտում ենք, խաղաղ կարգավորում, որը հաշվի է առնում մեր երկրի օրինական շահերը, մեր hայտնի մտահոգությունները։ Ինչ-որ քայլեր, որոնք ընդօրինակում են խաղաղ գործողությունները, ինձ թվում է, այս իրավիճակում ոչ մեկին պետք չեն»,- Ուշակովն ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցի հետ զրույցի ընթացքում ներկայացրել Է ՌԴ դիրքորոշումն այդ հարցում ։

«Առաջարկված ժամանակավոր հրադադարը ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր դադար ուկրաինացի զինվորականների համար»,- ասել է նա: