Ամերիկյան բանակցողները գալիս են Ռուսաստան. Պուտինի մամուլի քարտուղար

ԱՄՆ բանակցողները գալիս են Ռուսաստան, որտեղ ծրագրում են շփումներ ունենալ իրենց ռուս գործընկերների հետ, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ինտերֆաքսը»։

«Իսկապես, բանակցողները թռչում են, և, իրոք, նախատեսված են շփումներ։ Մենք առաջ չենք ընկնի, հետո ձեզ կպատմենք»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքի, որ իր բանակցողները մեկնում են Ռուսաստան:

Ինչպես տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Flightradar-ին, Ուիթքոֆի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի հետ սահմանը։