Գլխավոր դատախազը միջնորդել է, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին զրկեն անձեռնմխելիությունից

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդությունները հրապարակվել են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։

Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը՝ այստեղ։

Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետպնադում հարուցելու հիմքը՝ այստեղ։

Հրապարակվել է նաև ՀՀ ԱԺ որոշումը, որում նշված է, որ ԱԺ-ն տալիս է համաձայնությունը, որ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։