Գիշերվա ընթացքում ՀՕՊ–ը 31 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 4 մարզում․ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր երկրի 4 տարածաշրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 31 ԱԹՍ, որից 26-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 3-ը՝ Բրյանսկի մարզի և 1-ական՝ Լենինգրադի և Յարոսլավլի մարզերի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ: