Իրանը հայտարարել է, որ Թրամփից ոչ մի նամակ չի ստացել

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն այն մասին, որ նա նամակ է ուղարկել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցել միջուկային նոր համաձայնագրի շուրջ, գրում է Mehrnews-ը։

«Մենք դեռ նման նամակ չենք ստացել»,- ուրբաթ օրը հայտնել են առաքելությունից։

Թրամփը նախկինում ասել էր, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի օրը նամակ է ուղարկել https://livenews.am/press/2025/337812/07/18/07/ այդ երկրի ղեկավարներին՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին։

«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այս նամակը», – ասել է նա՝ պնդելով, որ մյուս այլընտրանքն այն է, որ «մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ եւս մեկ միջուկային զենք ի հայտ գա»։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել՝ ընդգծելով, որ իր միջուկային տեխնոլոգիան նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների համար: