ՔՊ-ի քարոզական թեզերը բխում են նրանց նեղ քաղաքական շահերից և հակադրվում են Հայաստանի պետական շահերին

Այսօրվա այս հարցազրույցում ևս մեկ անգամ խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանից հայ պատանդների և գերիների ազատելու հարցը Հայաստանը չի կարող նեղացնել ու դարձնել զուտ առանձին անհատների ազատ արձակման հարց:

Այս հարցը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություն և դիտարկվի ադրբեջանական զավթողական նկրտումների դեմ պայքարի համատեքստում:

Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դիտարկում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի, ագրեսիայի տեսանկյունից: Նրանք այս հարցը դարձրել են Հայաստանի դեմ պայքարի ու մեր ժողովրդի դիմադրողականությունը կոտրելու բացադրիչ:

Առաջնահերթ սրանից է հետևում, որ ՀՀ կառավարության ղեկավարի և նրա հանձնարարությամբ` ՔՊ-ի քարոզական թեզերը բխում են նրանց նեղ քաղաքական շահերից և հակադրվում են Հայաստանի պետական շահերին:

 

Արման Թաթոյան