Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում: Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է գնահատել ԶՖԳ դերը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, այդ թվում` հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավման, մասնավոր հատվածի ֆինանսավորման և կառավարման առավել թափանցիկ մեխանիզմների ներդրման և մի շարք այլ կարևոր ուղղություններով: