Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան
Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի: Այդ մասին հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․
«Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:
ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և մեր դիրքերն ամրապնդելու:
Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ատանալուց հետո սահմանը չի բացվի»,- նշել է թյուրքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։

