Ռուսաստանը պատրաստ է օգնել լուծելու Իրանի միջուկային խնդիրը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխշահավետ հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ և պատրաստ է անել հնարավորը միջուկային խնդրի լուծման համար, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Քանի որ Իրանը մեր դաշնակիցն է, գործընկերը, երկիր, որի հետ մենք զարգացնում ենք համապարփակ, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով փոխհարաբերություններ, Ռուսաստանը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել դրա համար: Միացյալ Նահանգներն այս մասին գիտի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։