Էրդողանի հրավերով Ալիևը վաղը կմեկնի Անկարա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։

Նշվում է, որ քննարկվելու են տարածաշրջանային և օրակարգային հարցեր։