Զելենսկին իր պոռթկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում. Վենս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները: Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Վենսը հավելել է, որ Զելենսկին իր պոռթկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում, թեև հանդիպման առաջին կես ժամում Թրամփը փորձում էր հարթել սուր անկյունները, բայց Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է՝ նրան բախման հրահրելու համար։

