Նաիրա Զոհրաբյանը այն եզակի մարդկանցից մեկն է, ով 2018-ի իրադարձություններից հետո ասեց, որ սխալվել է

Ես Naira Zohrabyan-ի կերպարն ընկալում եմ, որպես «տղամարդ» կնոջ կերպար, ով եթե մի տեղ էլ սխալվել է` ուղիղ ասել է դրա մասին: Ի դեպ, տիկին Զոհրաբյանը այն եզակի մարդկանցից մեկն է, ով 2018-ի իրադարձություններից հետո ասեց, որ սխալվել է, եթե չեմ սխալվում հարցազրույցներից մեկում ներողություն խնդրեց ու մինչ օրս շարունակում է պայքարել օրվա իշխանությունների դեմ: Ես կարող եմ համաձայն չլինել որոշ մտքերի հետ, կարող եմ որոշ մտքերի նկատմամբ նույնիսկ խիստ քննադատական մոտեցում ցուցաբերել, բայց փաստը մնում է փաստ:

Ու այսօր էլ, տիկին Զոհրաբյանն ասում է. «փակեք թեման, Նիկոլին բերել եմ ես ու ևս 44 պատգամավոր»: Իհարկե, ես այդքան էլ համաձայն չեմ տիկին Զոհրաբյանի հետ, որովհետև ես նաև հիշում եմ այն մարդկանց, ովքեր անմիջական կապ են ունեցել հակահայկական շարժման հետ, Նիկոլի ու Աննայի հետ, ելունթներ եմ հիշում և այլն, էլ չեմ խոսում այլ խոշոր ու միջին պետությունների ներգրավվածության մասին: Բայց ես համաձայն եմ քվեարկության մասով, որտեղ շատ իրավացի է տիկին Զոհրաբյանը: Նա ասում է մի բան, ինչ 7 տարի շարունակ վախենում են բացեիբաց ասել այն մյուս 44 պատգամավորները: Նրանք, ովքեր Նիկոլից նախարարի կամ այլ պետական պաշտոնյայի պորտֆելներ էին ստանում:

Հ.Գ. Մեզ թիրախավորելուց առաջ հիշեք նաև մյուսներին, ովքեր այսօր հենց ձեր մեջ են, այլ ոչ թե բյուրեղացած ու ինքնամաքրված ՀՀԿ-ի:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից