ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
Մարտի 4-ին Երևանում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր առմամբ 20 հարց է։ Դրանցից 12-ը կքննարկվի երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։
Դրանց թվում են՝
Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հարկային օրենսգրքում լրացումների մասին օրինագիծը,
Հարկային օրենսգրքում փոփոխությունների և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը և այլն։

