Հավատում ենք ու խաբվում, խաբվում ու նորից ենք հավատում…

Ջեֆրի Սակսը, որը մի շարք երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, էստոնիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում անմիջականորեն աշխատել է առաջին դեմքերի հետ, տեղյակ լինելով Արևմուտքի շատ երկրների խոհանոցին և շուրջ 40 տարի հետևելով աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, շատ մանրամասն և հստակ ձևով Եվրախորհրդարանում փետրվարի 25-ին ելույթի https://www.youtube.com/watch?v=gGE_FekZb1M  ժամանակ բացահայտեց եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և անգլոսաքսոնական գլոբալիստական գաղափարախոսության ու քաղաքականության սնանկությունն ու հրեշավոր էությունը։ Իսկ մենք` հայերս, այդպես էլ ոչ պատմությունից, ոչ մեր, ոչ էլ ուրիշների` Սիրիայի, Իրաքի, Աղվանստանի, Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի Վրաստանի և ամենաթարմը` Ուկրաինայի փորձից դասեր չենք քաղում։ Մեր փրկությունն էլ Արևմուտքի հետ ենք կապում, որտեղ ծրագրվեց 1915թ. Ցեղասպանությունը։ Հավատում ենք ու խաբվում, խաբվում ենք ու նորից ենք հավատում։ Ականջալուր չենք լինում մեր իմաստունների, մեր մեծերի խոսքին ու պատգամներին։ Ամենևին ոչ պատահականորեն էլ հանճարեղ Թումանյանը 20-րդ դարի սկզբին Արևմուտքից հիասթափված հայ ժողովրդի և մարդկության փրկությունը տեսնում էր Աստվածային Արևելքում և առաջին հերթին, Ռուսաստանում։

Տնտեսագետ Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը