ԱԳՆ անունից տարածվում է կեղծ տեղեկատվություն

ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Այս մասին զգուշացնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի։

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՏԵՍԵԼ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԲԱՑԵԼ ԿՑՎԱԾ ՀՂՈՒՄԸ»,- նշում են ԱԳՆ-ից։